ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ապրանքների ներկրման և արտահանման կազմակերպման և ֆինանսական միջոցների ներգրավման վերաբերյալ
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը» (այսուհետ՝ Հիմնադրամ), իրականացնում է իր գործունեությունը ՀՀ կառավարության և մի շարք ՀՀ մարզերի մարզպետների աջակցության ներքո, ունի չինական ընկերությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների և կառավարական հաստատությունների հետ աշխատանքի բազմամյա փորձ:
Չինաստանն այսօրվա դրությամբ հանդիսանում է բիզնեսի համար ամենատարածված և ֆինանսապես հրապուրիչ ուղղություններից մեկը՝ ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այս պատճառով, մենք ձգտում ենք անել ամեն հնարավորը, որ մեր հաճախորդների պատվիրած ֆինանսական ծառայությունները և ապրանքները լինեն մրցունակ:
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»՝
-
Տրամադրում է չինական կառավարական լիազոր մարմմինների կողմից տրված արտոնություններ՝ հայկական արտադրողների կողմից ապրանքների մատակարարման համար:
-
Ընդունում է պատվերներ՝ Չինաստանից լայն շրջանակի ապրանքա-նյութական արժեքների մատակարարման համար, և հանդես է գալիս որպես ներկրող-օպերատոր՝ ձևակերպելով ուղեկցող բոլոր փաստաթղթերը:
-
Հաճախորդի համար ստեղծում է բանկային գրավադրման գործիքներ՝ վարկ ստանալու
-
նպատակով:
-
Ներգրավում է ֆինանսավորում ազգային արժույթներով՝ RMB (չինական յուան) և AMD (հայկական դրամ):
-
Սահմանում է Չինաստանից ապրանքի մատակարարման գինը ՀՀ ազգային արժույքով (AMD)՝ առանց կապելու յուանի կամ դոլարի փոխարժեքի հետ (դեպի ՀՀ արտահանման դեպքում):
-
Տրամադրում է ազգային արժույթով (AMD-RMB) ապրանքների մատակարարման համար բանկային երաշխիքներ՝ հաճախորդին ապրանքների մատակարարման փաստով վճարման սկզբունքով և հաճախորդի անունով «Ամերիաբանկում» բացված հաշվին մատակարարվող ապրանքի գնի 30%-ը մուտքագրելու պայմանով:
-
Ապահովում է Չինաստանից մատակարարվող ապրանքի դիմաց վճարումը ՀՀ ազգային արժույքով (AMD)՝ «Ամերիաբանկի» միջոցով (հայկական ընկերության կողմից ներկրման դեպքում);
-
Կազմակերպում է միջազգային լոգիստիկան, որի շնորհիվ Չինաստանից որևէ ապրանքի մեծածախ մատակարարումները կատարվում են հնարավորինս սեղմ ժամկետներում:
Չինաստանից մեծածախ ապրանքի մատակարարման դեպքում, մենք փոխանցում ենք ապրանքը հաճախորդին հաճախորդի տարածքում՝ ամբողջ ուղեկցող փաստաթղթերի հետ միասին, որոնք կազմված են լինելու գործող օրենսդրությանը համաձայն:
Տարբեր տեսակի ապրանքների, արտադրատեսակների և ծառայությունների ներկրումն ու արտահանումը մեծացնելու համար Հիմնադրամը տրամադրում է՝
-
Հայկական արտադրողների մասնակցության կազմակերպում Չինաստանում տեղի ունեցող միջազգային ցուցհանդեսներին:
-
Հայկական մարզերի համար Չինաստանի տարածքում «Առևտրի Տների» ստեղծում և բացում, ինչպես նաև չինական գավառների համար՝ Հայաստանի տարածքում:
-
Ներգրավում է ֆինանսավորում Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Մաքսային միության (ԵվրԱզԷս ՄՄ) անդամ պետությունների տարածքում մաքսային-լոգիստիկ կենտրոնների ստեղծման համար:
Հիմնադրամը նախապատրաստել է նպաստավոր միջավայր արտասահմանյան
ներդրումներ ներգրավելու համար՝
-
Հայաստանի տարածքում լայն պրոֆիլի համատեղ ձեռնարկությունների ստեղծում՝
Չինաստանից և այլ երկրներից ֆինանսավորման ներգրավմամբ:
-
Արտասահմանյան ներդրողների համար լրացուցիչ արտոնությունների տրամադրում:
-
Նոր տեխնոլոգիաների ներդրման համար ֆինանսավորման ներգրավում:
-
Բնակելի տների կառուցման համար (առավելապես Երևանում) ֆինանսավորման ներգրավում՝ անհրաժեշտ ապրանքների մատակարարմամբ:
-
Բնական ռեսուրսների (բազալտ, պերլիտ, բենտոնիտ և այլն) արդյունահանման և մշակման գործարանների ստեղծման նպատակով ֆինանսավորման ներգրավում:
-
ՀՀ տարածքում տեխնոպարկերի ստեղծում:
-
Պետական նշանակության ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման ներգրավում՝ առանց պետական երաշխիքների տրամադրման և առանց պետության կողմից պարտավորությունների:
Հիմնադրամի ներկրման և արտահանման, առրևտրա-ֆինանսական ստորաբաժանումը Չինաստանում, «Jiangsu GeFan Technology Trade Co., Ltd.» ընկերությունը
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը» հանդիսանում է միակ հայկական կազմակերպությունը, որն ունի իր ներկրման և արտահանման, առրևտրա-ֆինանսական ստորաբաժանումը Չինաստանում, ի դեմս «Jiangsu GeFan Technology Trade Co., Ltd» (այսուհետ՝ «GeFan») ընկերության: Ընկերության հիմնական գրասենյակը գտնվում է Նանկին քաղաքում, իսկ դրա ներկայացուցչությունները՝ Ֆոշան քաղաքում և Հայնան գավառում:
«GeFan»-ը ունի անհրաժեշտ լիցենզիաները՝ լիարժեք ֆինանսա-տնտեսական գործունեություն վարելու համար, ներառյալ ներկրման և արտահանման, ներդրումներ ներգրավելու լիցենզիաները և այլն: Ընկերությունն ունի համագործակցության համաձայնագրեր չինական խոշորագույն արտադրողների, բանկերի, «SinoSure» ապահովագրական ընկերության հետ, որը հանդիսանում է արտահանում ֆինանսավորող վարկային գործակալություն՝ վարկերի ապահովագրման աշխարհում միակ ընկերությունը, ամենամեծ պետական ապահովագրական ընկերությունը, որն անմիջականորեն ենթարկվում է Չինաստանի ֆինանսների նախարարությանը:
Կրճատելով հաճախորդների ծախսերը՝ մենք մեզ վրա ենք վերցնում գործարքների սպասարկումը և վերահսկումը, որի թվում են՝
-
Որոնել որոշակի ապրանքներ և ծառայություններ արտադրողներին, մատակարարներին կամ գնորդներին, ինչպես նաև բիզնեսի համար գործընկերներին Չինաստանում:
-
Ներգրավել արտոնյալ պայմաններով ֆինանսավորում չինական ազգային արժույթով RMB (չինական յուան) 7-10 տարի ժամկետով՝ Հիմնադրամի կողմից առաջարկվող դասական գրավային մեխանիզմների օգտագործմամբ: Վարկերի ֆինանսավորումը և ապահովագրումն իրականացվում է «GeFan» ընկերության միջոցով կամ ուղղակի չինական բանկերի կողմից՝ ապահովագրելով վարկի վերադարձելիությունը «SinoSure» ընկերությունում:
-
Ստուգել չինական գործընկերների վստահելիությունը:
-
Վարել նախնական կամ ընթացիկ բանակցություններ չինական ընկերությունների հետ գործարքներ իրականացնելիս, այդ թվում՝ օնլայն ռեժիմով համացանցի միջոցով:
-
Խորհրդատվություն և օգնություն բանակցությունների իրականացման բոլոր փուլերում, պայմանագրերի կնքման ժամանակ, ինչպես նաև ձեռքբերումների, մատակարարումների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու ժամանակ:
-
Ձեռք բերել և ուղարկել ապրանքա-նյութական արժեքներ Չինաստանից Հայաստան և այլ երկրներ, և հակառակը:
-
Բեռի տեղափոխում Չինաստանի տարածքով, պահպահում և հավաքագրում չինական պահեստներում, մաքսային ձևակերպումների իրականացում և ապրանքի ուղարկում Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան և Մաքսային միության կամ ԱՊՀ անդամ երկրներ կամ այլ երկրներ:
-
Առաջարկել չինական լիզինգային ընկերությունների ծառայությունները՝ տեխնիկայի, սարքավորումների և այլ ապրանքների ձեռքբերման համար:
-
Ձևակերպել և հավաքագրել տրանսպորտային, մաքսային և ապրանքին, գործարքին և արտադրողին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
-
Վերահսկել ապրանքի որակը արտադրության ընթացքում և ապրանքն ընդունելու և բեռնելու ժամանակ, այդ թվում՝ լաբորատոր ստուգումների և անալիզների անցկացում:
-
Ապահովել բիզնես-ուղեկցում պատվիրատուի պատվիրակության համար Չինաստանում, մասնակցել բանակցություններին, այդ թվում՝ թարգմանիչների ապահովման եղանակով:
-
Պահպանել հայկական ընկերությունների և դրանց արտադրանքի շահերը Չինաստանում:
Հանդիսանալով ներկրման և արտահանման լիցենզիայի կրող՝ Չինաստանում մեր ստորաբաժանումը կստանձնի արտահանողի և ներկրողի գործառույթները:
Այս բոլոր գործառույթներն իրականացնում է մեր չինական ստորաբաժանումը՝ ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին-առանձին: Սա շատ ավելի էժան և հարմար է, քան Չինաստանում գրասենյակ և աշխատողներ պահելը:
Մեր աշխատողների բարձր որակավորումը, Չինաստանի տարածքում հաստատված գործընկերային հարաբերություններն արտադրող ընկերությունների և խոշոր լոգիստիկ ընկերությունների հետ թույլ են տալիս տրամադրել ամենաբարձր որակի ծառայություններ:Չինաստանից մատակարարումներից առաջ մեր մասնագետները հաճախորդի հետ միասին ձևավորում են ապրանքի բնութագրիչ հատկանիշները հստակ սահմանող տեխնիկական առաջադրանքը, որի համաձայն էլ իրականացվում է ապրանքի որոնումը: Մեր ընկերության որակավորված մասնագետները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և չինարեն լեզուներին և իրականացնում են շուկայի մանրամասն ուսումնասիրություն, ինչպես նաև վերլուծում են արտադրական և վիճակագրական տվյալների բազաները, հավաքագրում են տվյալներ որակյալ ապրանքներ արտադրողների և մատակարարների վերաբերյալ:
«CCH Consularis AG» (հիմնադրված Շվեյցարիայում 2006 թվականին) իրականացնում է առևտրի տան գործունեություն Եվրոպայում, վարում է բանակցություններ հաճախորդների հետ ամբողջ աշխարհից՝ Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի գործունեության համար հումք, ապրանքներ և ծառայություններ հատկացնելու նպատակով: