2019 թվականի օգոստոսին «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» և «ZIIOT&UTC Global» ընկերության միջև կնքվել է «Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր».
«ZIIOT&UTC Global» ընկերությունն իրավունք ունի տրամադրելու երկչափ կոդավորում որևէ ապրանքի համար, և այս պահի դրությամբ արդեն աշխատում է բազմաթիվ երկրներում՝ Չինաստանում, Կանադայում, Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում, իսկ այժմ նաև Հայաստանի Հանրապետությունում՝ ի դեմս «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի», որն ունի երկչափ կոդավորման միջազգային ստանդարտի համկարգը կիրառելու բացառիկ իրավունք:
Երկչափ կոդավորումը 21-րդ դարի նոր և գրավիչ պրոդուկտներից է, որը համադրվում է ամեն տեսակի բիզնեսի հետ՝ անկախ դրա իրականացման երկրից, և թույլ է տալիս կտրուկ ավելացնել ապրանքների արտահանման շրջանառությունը: 2019 թվականի դրությամբ Չինաստանից ապրանքների ներկրումը Հայաստան գերազանցել է արտահանումը 8 անգամ:
Երկչափ կոդավորման օգտագործումը թույլ կտա համակարգել, դասակարգել և հաստատել անհրաժեշտ և հաստատված ողջ թղթաբանության առկայությունը, ապրանքի որակը, ապրանքի մասին ընդհանուր տեղեկատվությունը չինարեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ինչը կարագացնի ապրանքների ձևակերպման ընթացքը, կպարզեցնի և կավելացնի ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև: