Tsayg TV
«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն
Մարզային հեռուստաընկերության զարգացման պատմությունը
Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը» համաձայնագիր է կնքել «Ցայգ» հեռուստաընկերության հետ, որի համաձայն «Հիմնադրամը» տրամադրում է “Ծանոթություն Չինաստանի հետ” անվանումը կրող «USilk» ֆիլմերի շարքը՝ հեռուստաալիքով և կաբելային հեռուստատեսությամբ հեռարձակման համար:
"Ցայգ" հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ պատմական Գյումրում (լիցենզիա № 165 տրված 20.01.2011-ին, գործողության ժամկետը մինչև 20.01.2021): Ծանր երկրաշարժի արդյունքում երկրի տնտեսությունը պարալիզացված էր, սակայն "Ցայգ" հեռուստաընկերությանը հաջողվեց ոչ միայն գոյատևել, այլ նաև անցնել զարգացման դժվար ճանապարհ:
1991 թվականի մայիսի 10-ից "Ցայգ" հեռուստաընկերությունը եղել է Հայաստանի առաջին անկախ հեռուստընկերությունը, որը սկսեց պարբերական հեռարձակումները: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում "Ցայգ" հեռուստաընկերությանը հաջողվեց դառնալ բարձր վարկանիշով Շիրակի մարզի առաջին հեռուստաընկերություններից մեկը: Տարիների գործունեության ընթացքում հեռուստաընկերությունն ապացուցել է իր անկախությունը, որի արդյունքում դարձել է բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ների ռազմավարական գործընկերը տարածաշրջանում:
«Ցայգ» հեռուստաընկերության հեռարձակումների շրջանակը ներառում է ողջ Շիրակի մարզի տարածքը (2700 ք/կմ., բնակչությունը՝ ~250.000 անձ.), որի վարչակա կենտրոնն է Գյումրի քաղաքը (իր մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում), մարզի մյուս մեծ քաղաքներն են Մարալիկը և Արթիկը:
2010 թվականին սկիզբ դրվեց "Ցայգ" հեռուստաընկերության հաղորդումների թվային հեռարձակումներին, հաղորդումները հասանելի դարձան մարզի 250.000 բնակիչների և ողջ երկրի համար («Ռոստելեկոմ» ինտերնետ հասանելություն ապահովող ընկերության շնորհիվ): "Ցայգ" հեռուստաընկերությունը ՀՀ այլ մարզային հեռուստաընկերությունների հետ կնքել է ցանցային գործընկերության մասին համաձայնագրեր:
Մարզային հեռուստատեսության առանձնահատկությունները
"Ցայգ" հեռուստաընկերության ռազմավարությունը տարբերվում է մնացած ԶԼՄ-ներից: Որպես մարզային հեռուստաընկերություն, այն կազմակերպում է տեղական նշանակության խնդիրների քննարկումներ:
Լսարանի առանձնահատկությունները էապես կախված են մարզի առանձնահատկություններից: Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքում, բացի տեղի բնակիչներից, կա նաև ժամանած մարդկանց մեծ տոկոս՝ հիմնականում Ռուսաստանից զինծառայողների ընտանիքները (~15.000 անձ), հաղորդումների, ֆիլմերի եթերային ցանցը թույլ է տալիս իր նպատակային լսարանում ներառել նաև այդ անձանց:
Հեռուստաալիքի լսարանն է՝ 70 տոկոսով Շիրակի մարզի բնակչությունը, իսկ 30 տոկոսով՝ ՀՀ այլ մարզերի բնակչությունը: Բացի դրանից, "Ցայգ" հեռուստաընկերության լսարանը ներառում է «Ռոստելեկոմ» ընկերության կաբելային բաժանորդներին:
Հեռուստաալիքի լսարանի տարիքային կազմը՝
12-18 տարեկան - 15%
19-30 տարեկան - 25%
31-50 տարեկան - 45%
51 և ավել տարեկան - 15%
Հեռարձակումների ցանց
Հաղորդումների հիմնական քաղաքականությունը հիմնված է նպատակային լսարանի կարիքների և սեփական արտադրության կոնտենտի վրա - 53%:
Հեռարձակումների ցանցում առկա են՝
-
Տեղեկատվական-լրատվական հաղորդումներ,
-
Հասարակական-քաղաքական հաղորդումներ,
-
Կրթա-մշակութային հաղորդումներ,
-
Սոցիալական հաղորդումներ շարք,
-
Կրոնական հաղորդումներ,
-
Ստորտային հաղորդումներ,
-
Գեղարցեստական ֆիլմեր և երիտասարդական սերիալներ,
-
Ուսուցողական և պատմական ֆիլմեր և հաղորդումներ,
-
Մանկական հաղորդումներ: