Գործընկերներ


CCH Consularis AG

«CCH Consularis AG» (հիմնադրված Շվեյցարիայում 2006 թվականին) իրականացնում է առևտրի տան գործունեություն Եվրոպայում, վարում է բանակցություններ հաճախորդների հետ ամբողջ աշխարհից՝ Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի գործունեության համար հումք, ապրանքներ և ծառայություններ հատկացնելու նպատակով: Ընկերությունը նաև իրականացնում է հոլդինգային գործառույթներ Շվեյցարիայում և արտասահմանյան այլ երկրներում գրանցված ընկերությունների համար, միջնորդային գործունեություն և վենչուրային կապիտալի տրամադրում, ֆինանսավորում, վարկեր, հիփոթեք և ներդրումներ, արտադրական գործընթացների տեխնիկական և կոմերցիոն շահագործում, պատենտային, լիցենզիոն և այլ իրավունքներ, ներկրումների և բոլոր տեսակի ակտիվների կառավարում, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերում՝ իր կամ այլ անձանց կողմից  կառավարման և հաշվառման համար: Ընկերությունն իրավունք ունի ստեղծելու մասնաճյուղեր և դուստր ընկերություններ Շվեյցարիայում և արտասահմանում, ներդրումներ կատարել Շվեյցարիայում և արտասահմանում գրանցված ընկերություններում, ձեռք բերել, գրավադրել, վաճառել և կառավարել անշարժ գույք Շվեյցարիայում և արտասահմանում, իրականացնել ֆինանսավորում իր կամ երրորդ անձանց հաշվին, ինչպես նաև տրամադրել երաշխավորություններ իր դուստր ընկերությունների և երրորդ անձանց համար: