Լուրեր

Հանդիպում ՀՀ ՊԵԿ նախագահի հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ պրն. Դավիթ Անանյանը հանդիպում է ունեցել «Չին-հայկական հարաբերությունների զարգացման տարածաշրջանային հիմնադրամի» գլխավոր տնօրեն պրն. Վլադիմիր Սիմոնյանցի հետ:
Հիմնադրամի ղեկավարը ներկայացրեց մի շարք առաջարկներ՝ Չինաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման և ապրանքաշրջանառության ավելացման համար՝

- երկու երկրների միջև դրամական փոխանցումների համար՝ Հիմնադրամի կողմից ստեղծված հարմար ֆինանսա-տնտեսական հարթակի միջոցով AMD-RMB ուղղակի փոխարկումներ անելու մասին՝ շրջանցելով USD,

- երկչափ ID-QR կոդ ներդնելու մասին՝ նպատակ ունենալով ազատելու հայկական արտադրանքը հարկերից և մաքսային վճարներից նախ Հայնան նահանգում (Չինաստան), իսկ հետագայում նաև Չինաստանի մի շարք այլ նահանգներում և քաղաքներում,

- բնակելի և առևտրային տարածքների կառուցման, սոցիալական շինարարության, մի քանի գործարանների հիմնադրման համար ներդրողների ներգրավման մասին՝ առանց պետական երաշխիքների և ՀՀ կառավարության կողմից ֆինանսական պարտավորություններ ստանձնելու:

Պարոն Անանյանը ուշադիր և մեծ հետաքրքրությամբ լսեց ներկայացված առաջարկները և առաջարկեց ավելի սերտ համագործակցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցների հետ՝ առաջարկված ծրագրերի զարգացման համար: Պարոն Անանյանը համաձայնվեց, որ ներկայացված ծրագրերը խոստումնալից են, և միջոցներ ձեռնարկեց հետագա հանդիպումների կազմակերպման համար:


(Նկարում ձախից աջ՝«Չին-հայկական հարաբերությունների զարգացման տարածաշրջանային հիմնադրամ» Վլադիմիր Սիմոնյանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ՝ Դավիթ Անանյան, «Արբովաս» ՍՊԸ գլխավոր տնօրեն՝ Կարեն Միրզոյան(Հիմնադրամի գործընկեր))