ՉԻՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»(այսուհետ՝ «Հիմնադրամ»),ստեղծված է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ «ՀՀ»)կառավարության աջակցությամբ՝իդեմսմարզպետների, և ՀՀ մարզերի հետ համագործակցության մասին համաձայնագրերի հիման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդելու չին-հայկական հարաբերությունները «Մեկ գորտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում:

«Հիմնադրամի» հիմնադիրն է տնտեսական գիտությունների դոկտոր պրն. Ս. Ավանեսովը: Հինադրամը ստորագրել է համագործակցության մասին համաձայնագրեր ՀՀ ամենամեծ մարզերի հետ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և այլն: «Հիմնադրամը» ստորագրել է համագործակցության մասին համաձայնագրեր չինական ամենախոշոր ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումներ անելու մեջ: Ստեղծված է բիզնես-մոդել, որի օգնությամբ հնարավոր են փոխադարձ հաշվարկներ դրամ-յուան (AMD-RMB) ազգային արժույթներով:

«Հիմնադրամի» նպատակն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (այսուհետ՝ «ՉԺՀ») և ՀՀ-ի միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև առևտրա-տնտեսական և կրթա-մշակութային կապերի ամրացումը, երկու երկրների միջև համագործակցությունը թվային առևտրի ոլորտում, «Տեխնոպարկի» և «Միջազգային արժութային վճարումների համաշխարհային կոնտրոնի» ստեղծումը ՀՀ տարածքում, փոխօգնությունը ներդրումների ներգրավման և իրացման հարցում և նոր աշխատատեղերի ստեղծումը, որը կհանգեցնի ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությանը և տնտեսական կլիմայի բարելավմանը:

«Հիմնադրամի» հիմնական խնդիրներն են հրապուրիչ ներդրումային կլիմայի ստեղծումը՝ նոր ներդրողների ներգրավման համար, փոխօգնությունն ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցում, ինչպես նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում «Ալիբաբա ընկերության թվային առևտրի ակադեմիայի» բացումը, ժամանակակից լաբորատորիաներով, գիտական կենտրոններով և ձեռնարկություններով «Տեխնոպարկի» ստեղծումը, որի գործունեությունն ուղղված կլինի տեղական հումքի օգտագործմանը և որը կներառի նոր ինովացիոն տեխնոլոգիաներ, ուսումնական կենտրոններ, ինովացիոն տեխնոլոգիաների ակադեմիաների մասնաճյուղեր: «Հիմնադրամի» խնդիրն է նաև ՀՀ-ն չինացի զբոսաշրջիկների համար հրապուրիչ դարձները, կրթական և ուսանողական փոխանակման զարգացումը ՀՀ և ՉԺՀ համալսարանների միջև, երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպումը, մոդուլային տների կառուցման համար ժամանակակից  գործարանի ստեղծումը, բազալտի մանրաթելի և կոմպոզիտային նյութերի արտադրության և ուսումնասիրությունների համաշխարհային կենտրոնի ստեղծումը, Չինական Ավանդական Բժշկության (ՉԱԲ) մեթոդների կիրառության հիմքով դիագնոստիկ կենտրոնի ստեղծումը և ՉԱԲ ժամանակակից բժշկական կենտրոնի ստեղծումը, որը զբաղվելու է ՀՀ տարածքում աճող բույսերից բուժիչ դեղահաբերի պատրաստմամբ, նոր ինովացիոն դեղերի ստեղծումը, ՉԺՀ տարածքում «Հայկական առևտրի տների» բացումը, ՀՀ տարածքում արտադրվող ապրանքների՝ ՉԺՀ արտահանման համար պայմանների ստեղծումը:

ՀՀ-ով հետաքրքրված ներդրողներին «Հիմնադրամը» տրամադրելու է լրիվ և ամբողջական աջակցություն, նախագծերի վերահսկում, անհրաժեշտ արտոնությունների ձեռքբերում: «Հիմնադրամն» ունի ներկայացուցչություն ՉԺՀ-ում՝ Նանկին քաղաքում, ի դեմս «Jiangsu GeFan Technology Trade Co.,Ltd.» ընկերության (կրճատ՝ «GeFan Group»), որի հիմնական բաժնետերը և տնօրենների խորհրդի նախագահը հանդիսանում է տնտեսական գիտությունների թեկնածու պրն. Ս. Ավանեսովը:

Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd( FUND IS 100% SHAREHOLDER )


Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd-ն Չինաստան-Հայաստան հարաբերությունների տարածաշրջանային զարգացման ԲԲԸ հիմնադրամի դուստր ձեռնարկությունն է՝ 100% ներդրումներով։ Այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 120 մլն ԱՄՆ դոլար։ Ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է դոկտոր Սերգեյ Ավանեսովը (ֆինանսների դոկտոր, պրոֆեսոր.
Ընկերությունը գտնվում է Չենդու գեղեցիկ քաղաքում, որը երկար պատմություն ունի Չինաստանի Սիչուան նահանգում և հիմնադրվել է 2022 թվականին:
Ընկերության գործունեության շրջանակը ներառում է բիզնես գործակալությունների ծառայություններ, սոցիալ-տնտեսական խորհրդատվական ծառայություններ, ապրանքների ներմուծում և արտահանում, ներմուծման և արտահանման գործակալներ, ներքին վաճառքի գործակալներ, տեղեկատվական խորհրդատվական ծառայություններ, ինտերնետ վաճառք, վաճառքի գործակալներ, առևտուր, կոնֆերանսների ծառայություններ և ցուցահանդեսներ, հետազոտություն և 5G կապի տեխնոլոգիաների ոլորտում իրերի ինտերնետ տեխնոլոգիաների և ծառայությունների զարգացում։
 

Գլխավոր տնօրեն
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»
Սերգեյ Ավանեսով

Անվանումը:  Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd

Eдиный социальный кредитный нoмep:  91510104MABYWUQF2N

Հացեն:  12 հարկ, մուտք 3, մասնաշենք 3, жилой комплекс YipinCG,մարզ Ухоу, քաղաք Чэнду, провинция Сычуань, Китай.

Բանկի անվանումը:  Отделение ICBC в районе Цзиньцзян города Чэнду

Բանկային հաշիվ:  4402905009100563640

Բանկի հասցեն:  № 9, փողոց  Фанку, участок 2, փողոց Хунсин, район Цзиньцзян, քաղաք Чэнду, провинция Сычуань

SWIFT:  ICBKCNBJSCN